Չեմ սիրում, որ

Մարդկային անհավասրություն` երբեք չեմ սիրել և չեմ ընդհունել այդ հասկացությունը: Մարդկայի անհավասարություն ասելով կարող ենք հասկանալ շատ բաներ, սակայն ցանկանում եմ խոսել դպրոցներում տարածված մարդկային անհավասարության մասին: Այն թեման, որը ցանկանում եմ շոշափել հիմնականում կարելի է տեսնել տղաների մոտ  նրանց վեճերի ժամանակ: Աշակերտ, որը ունի դպրոցից դուրս մեծ շրջապատ, համարում է իրեն <<լավ տղա>> և բոլորին վերևից է նայում: Պարզապես նա մոռանում է, որ դա ինքը չէ այլ իր շրջապատն է, որի շնորհիվ նա կարողանում է իրեն այդպես պահել: Զարմանալին և ցավալին այն է, որ մնացած աշակերտները ենթարկվում և վախենում են մի մարդուց, ով իրենից ոչինչ չի ներկայացնում, քան փքված փուչիկ,որի մեջ բացի օդից ոչինչ չկա և, որը մի օր հաստատ պայթելու է: Երբեք մի վախեցեք այն մարդկանցից, ովքեր արտաքինից երևում են ուժեղ սակայն ներսից ոչինչ են:

                                                  Ապրեցնող աշուն

Աշուն` տարվա ամենառոմանտիկ, փոփոխական և ապրեցնող եղանակն է: Ինչ՞ու հենց ապրեցնող,քանի որ աշնանային եղանակը` ցուրտ քամին, թափվող տերևները, մեղմ արևը և անձրեևները նման են մեր ապրումներին, օրվա լավ կամ վատ հատվածներին: Աշնան ամեն մի տերևը դա քո կյանքի մր օրն է, քո ապրումները, որոնք ընկան ծառից և վերածվեցին հուշի: Ամեն տարի աշունը յուրովի է հիացնում մեզ, և մենք էլ ամեն տարի ցանկանում ենք ապրել մեր կյանքը անսխալ:

                                                                 Հեքիաթային աշուն

Մեղմ աշուն, ցորենի հասկեր և կապույտաչյա աղջիկ, ում մազերը չէին տարբերվում ցորենի հասկերից: Քամին գեղեցիկ և մեղմ փչում էր, կարծես  երաժշտություն նվագեր՝  նվիրված քնքուշ աղջկան: Հասկերը շարջում էին իրենց գլուխները`  աջ և ձախ, իսկ աղջիկը, դանդաղ քայլելով, զմայլվում էր հասկերի պարով: Սակայն, վաղ թե ուշ, անցնելու էր այդ հիասքանչ աշունը և տանելու էր իր հետ աղջկա ուրախությունը:      


            Հասարակության դրական և բացասական կողմերը

Մենք բոլորս տարբեր ենք և ունենք տարբեր շրջապատներ, որոնք դրական և բացասական են ազդում մեզ վրա, օգնում են մեզ և վնասում, սակայն միայն մեզանից է կախված, թե այդ ամենն ինչպիսի ազդեցություն կունենան մեզ վրա: Մենք բլորս ունենք  մեր կարծիքը, մեր ազատ մտածելակերպը, կարողանում ենք  հաստատվել մեր շրջապատում և ցույց  տալ մեր եսը, այդ իսկ պատճաով էլ փորձում ենք մեզանից վանել հասարակության բացասական ազդեցությունը:  Սակայն հասարակությունն ունի և իր դրական կողմերը: Քո շրջապատում բոլորը ճանաչում են քեզ և կարող են տալ ճիշտ խորհուրդ որևէ խնդրից  խելամտորեն  դուրս գալու համար, դու կարողանում ես վստահել նրանց ամեն հարցում և նրանք էլ` քեզ:Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ընտրել այնպիսի շրջապատ, որտեղ դու կկարողանաս հաստատվել և ցույց տալ քո եսը:


                              Դժվարությանը փոխարինում է հաճելի տեսարանը

    Մենք այս տարի որոշեցինք գնալ Լաստիվեր, և ստացվեց: Ճանապարհին մեզ սպասվում էին շատ արկածներ և դժվարություններ: Մեզ հետ էր նաև հորաքույրս՝ իր ընտանիքով: 
    Ուսապարկերը տեղում  էին, եղանակը` արևոտ, տրամադրությունը` բարձր, իսկ քայլելու ցանկություն՝ կար ու կար: Սկզբում ճանապարհը թվում էր շատ հեշտ, սակայն  մի փոքր խորանալուց հետո հասկացանք, որ ամեն ինչ դեռ առջևում է:  Ճանապարհը դարձավ քարքարոտ, ամեն քայլափոխի հանդիպում էինք վտանգավոր վայրէջքների, և դրանք ավելի վտանգավոր էին դառնում, քանի որ մեզ հետ էին նաև իմ  քույրիկները: Երբ քայլում ես նեղ ճանապարհով, և կողքդ ձոր է, սիրտդ արագ-արագ թփթփում է, իսկ անհանգստությունը` ներսից ուղղակի խեղդում:  Սակայն այն տեսարանը, որը բացվեց մեր առջև Լաստիվերում,  արժանի էր թե' դժվարության,  թե' ամեն տեսակ ապրումների:

              




                          Բնությունն իմ շուրջը

      

Երբ գնունում եմ ընտանիքիս հետ քաղաքից դուրս, սիրում եմ  նստել ծաղիկների մեջ և լռության հետ միասին վայելել բնությունը: Այդ ժամանակ կարծում եմ, թե ընկել եմ մի մոլորակ, որտեղ շուրջ բոլորս պատված են գեղեցիկ ծաղիկներով: Երբ մի քանի  րոպե տիրում է կատարյալ լռություն, հայտնվում են թռչունները և իրենց գեղեցիկ ձայնով երգում են` կարծես ծաղիկներին օրոր են ասում: Մեղմ քամին օրորում է ծաղիկների կոկոնները և ես այդ տեսարանը տեսնելով հասկանում եմ, թե կյանքը ինչքան գեղեցիկ է բնության մեջ: Սիրում եմ երբ շուրջս բնություն է, իսկ բնության  մեջ ես:                               


                                     Իմ լուսաբացը

Երբ ես արթնանում եմ շատ վաղ, և երբ դեռ լույսը չի բացվել, և լուսինը չի զիջել իր տեղը արևին, սիրում եմ նստել պատուհանի մոտ և նայել լուսաբացին: Երկինքը կամաց-կամաց լուսավորվում է, փչում է մեղմ քամին, և խոտերն ու ծաղիկները օրորվում են քամու ստեղծած մեղմ երաժշտության տակ, թռչունները սկսում են կամաց ձայնով երգել՝ կարծես թե արևին կոչ են անում, որ նա դուրս գա: Այնուհետև երկնքի գույնը  մի պահ  փոխվում է և դառնում է բաց վարդագույն, հետո՝ բաց նարնջագույն: Այդ գունային փոփոխության հեղինակներն են  արևի դեղնանարնջագույն շողերը , որոնք րոպե առ րոպե իրենց տակ են առնում ամբողջ երկինքը: 


                                                     << Ազատ միտք, ազատ խոսք, ազատություն>>

 

Ազատություն բառն ունի շատ նշանակություններ և ամեն մարդ ունի իր պատկերացումն ազատության վերաբերյալ: Մենք բոլորս էլ ունենք մեր ազատ միտքը, ազատ խոսքը և ազատությունը և դա միայն մեզ է պատկանում: Ազատությունն ունի և´ լավ, և´ վատ կողմեր: Ազատ պետք է լինի ամեն մարդ, սակայն ազատության չափն անցնելը կարող է բերել լուրջ հետևանքների: Ինչպես սերը, հավատը նաև ազատությունը դու կարող ես կորցնել մեկ անզգույշ քայլով: Ազատությունը մարդուն տալիս է հնարավորություն ապրել նոր շնչով և դասավորել կյանքն ավելի բարեկեցիկ: Մենք բոլորս կարծում ենք, թե մենք գտնվում ենք ազատության մեջ, սակայն մեզ չհասկանալով, չլսելով,  չմտնելով մեր դրության մեջ, չներելով մեր մեկ անգիտակից սխալը մենք նմանվում ենք վանդակի մեջ փակված կենդանու, որին կառավարում են անկախ իր կամքից: Այդ կենդանին չունի իր ազատ մտածելակերպը, ազատ խոսքի իրավունքը: Հիշեք, եթե դուք ցանակնում եք լինել իրոք ազատության մեջ, ուրեմն խնդրեք ձեր հարազատներին գոնե մեկ անգամ  լսեն ձեզ, ընդունեն ձեր կարծիքը և հաշվի նստեն դրա հետ ու հնարավորինս ներեն ձեր սխալները: Դրանից հետո դուք կլինեք և կզգաք ձեզ լիարժեք ազատ մտածելակերպով, ազատ խոսքի իրավունքով և վերջապես ազատ մարդ:


                                                                              <<Սառնություն>>

Մեր հոգիներում, սրտերում կա սառնություն, որը ստեղծվել է մեր սխալներից, առհամարանքնեից, դաժանություններից և կարոտից: Մենք բոլորս էլ ունեցել ենք սխալներ, կարոտել ենք, սիրել ենք, եղել ենք առհամարված ու այդ ամենից առաջացել է սառնություն: Մենք կարող ենք ուղել ամեն ինչ բայց ոչ կյանքից թողնված սառնությունը: Կարող ենք սիրել, ջերմությամբ լցենլ մարդուն բայց նրա ներսում  այդ տաքությունը չի կարող հալեցնել մինջև վերջ  սառնությունը: Մեր հոգու և սրտի սառնությունը մենք չենք կարողանում արտահայտել սովորական: Առտահայտում ենք մեր սերը, կարոտը, սպասումը տարորինակ, քնաի որ մեր հոգում սառնություն է և մենք դա մենակ չենք կարող հաղթահարել: Մեր երկրագնդի վրա կան շատ տարբեր մարդիկ, բայց մենք նման ենք մի բանով` ցանկանում ենք, որ մեզ սիրեն, ընդունեն այնպես ինչպես մենք կանք և օգնեն հաղթահարել մեր միջի սառնությունը, որը մինջև վերջ չի հալչի և կթողի հետք: Սակայն պետք է իմանալ, որ ամենամեծ օգնությունը քո օգնությունն է ինքդ քեզ: 


<<Պարտություն>>

    Պարտությունը ամոթ բան չէ: Եթե դու ընդունում ես քո հաղթանակը, ապա ինչու չընդունես նաև քո պարտությունը: Նրանք երկուսն էլ քոնն են: Երբ դու պարտվում ես, պետք է չկոտրվես և մտածես միայն վատը կամ ամաչես քո պարտությունից: Պարտությունդ քեզ կօգնի հասնել նոր  բարձրունքների, բայց, լավ հիշիր, հեշտ է հաղթելը և հասնել բարձրունքի, իսկ այդ հաղթանակնները և բարձրունքները դժվար է պահել և նույնիսկ մեկ պարտություն քեզ կիջեցնի մեկ աստիճան: Պետք է ընդունել պարտությունը, բայց դա չի նշանակում, որ դու կարող ես անընդհատ պարտվել ընդունելով քո պարտությունը: Մի անգամ, երկրորդ անգամ, երրորդ անգամ, սակայն արդեն չորրորդ անգամը դու կկորցնես քո արժանապատվությունը, որը շատ դժվար է ետ բերել: Թող մեկ պարտությունը բերի քեզ հազար հաղթանակ, բայց լավ հիշիր դժվարը հաղթանակդ պահելն է: Իսկ այն մարդը, ով այդ պարտության վրա կաշխատի հազար անգամ կստանա հազար  հաղթանակ: Ընդունեք պարտությունը, որպես աշխատանքի նոր շունչ և կտեսնեք, որ այդ մեկ պարտությունը բերեց իր հետ նորանոր հաղթանակներ:


<<Դառը ճշմարտությունը քան քաղցր սուտը>>

Մենք հաճախ ցանկանում ենք լսել քաղցր սուտը քան դառը ճշմարտությունը: Մենք սիրում ենք լսել սուտը լինելով խափված և առհամարել ճշմարտությունը, որը մեզ ցավ կպատճառի: Մենք չենք հասկանում, որ վաղ թե ուշ այդ ճշմարտությունը ավելի խորը ցավ է պատճառելու մեզ քան կպատճառեր ավելի շուտ: Մենք սովոր ենք ստին հավատալ անտեսելով ճիշտը: Սակայն միշտ էլ հեշտ չի եղել հավատալ  և ընդունել ճիշտը առանց ավելորդությունների:



                                     Շնորհավորում եմ ձեր տոնը իմ շատ սիրելի ուսուցիչներ

Հերթն է շնորհավորել մեր ուսուցիչներին: Ես սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում և շատ եմ սիրում իմ ուսուցիչներին: Մեր ուսուցիչները մեզ օգնում են սովորել, ստանալ գիտելիքներ: Նրանք դպրոցում մեր երկրորդ մայրիկներն են, նրանք մեզ ժպտում են, օգնում են ամեն հարցում, ուրախանում են մեզ հետ, տխրում մեզ հետ ինչպես մայրիկները:  Ես այս բանաստեղծությունը նվիրում եմ աշխարհի բոլոր ուսուցիչներին:

Այսօր ձեր տոնն է

Դուք ուրախ եղեք;

Մենք էլ կփորձենք

Մեզ խելոք պահել,

Դասին լուռ մնալ,

Ձեզ չբարկացնել:

Շնորհավոր ձեր տոնը

Մեր լավ ընկերներ: