Մանե
Բարի գալուստ իմ բլոգ

Եղիշե Չարենց

Իմ ընտրած ռուբայաթները

Քո ամեն ակնթարթը մի սերմ է,
Որ կրում է իր մեջ իր մահը.
Բայց հոգին քո— խնդուն ու անահ է
Եվ մի՛շտ խանդավառ է ու ջերմ է։ 

Այս ռուբայաթը ցանկանում էր ասել, որ ամեն մարդու գործերը մի սերմ է, որը լինում է և լավ և վատ: 


Նա հոսում է, ալիք առ ալիք,
Եվ ամեն վայրկյան— այն չէ՛,
Եվ ամեն մի վայրկյանը— հնչեղ
Ներկա է, անցյալ— ու գալիք։

Այս ռուբայաթը ցանկանում էր մեզ հշեցնել, որ ժամանակը շատ թանկ բան է և ամեն վայրկյանը, րոպեն, ժամը հոսում է ինչպես գետի ալիքները և մենք պետք է այդ ժամանակը կարողանանք ճիշտ յուրացնել:


Դու ամե՛ն վայրկյան քեզ ժխտում ես
Ու այդպես ժխտելով՝ հաստատում.
Պարտըվում ես դու քեզ ու հաղթում ես,
Սակայն մի՛շտ՝ այդ դո՛ւ ես — ու դո՛ւ:


Այս ռուբայաթով բանաստեղծը իմ կարծիքով ցանկանում էր ասել, որ մենք ունենք շատ ընկերենր, բարկամներ սակայն  միայն մենք գիտենք, թե ինչ է կատարվում մեր մեջ և միայն մենք ենք հասկանում մեզ և փորձում ենք մեր խնդիրները պահել մեր մեջ և լուծել միայնակն: Ահա և այդ է պատճառը, որ բանաստղծը գրել է իր ռուբայաթների մեջ ` <<Սակայն մի՛շտ՝ այդ դո՛ւ ես — ու դո՛ւ>>

րել եմ <<Ծիածան>> բանաստեղծությունների շարքը: Իմ կարծիքով շարքը կոչվում է <<Ծիածան>>, քնիա որ շարքի բոլոր բանաստղծություններում կան շատ գույներ: Նաև շարքի բանաստեղծություններում կան բանաստեղծություններ, որոնց վերնագրերը հենք գույներն են: <<Ծիածան>> շարքից ինձ շատ է դուր եկել <<Ծիածան>> բանաստեղծությունը: 


Բանաստեղծություններ

Մանուշակագույն

Կապույտից հետո և ոսկուց հետո,
Քո՛ւյր, փռվեց ահա իմ տրտմած հոգում,
Որպես երազում ապրած երեկո —
Մի խամրած մշուշ մանուշակագույն...

Հիշում եմ հիմա, որ մի իրիկուն,
Ժպտալուց հետո, երբ ոսկի շղթան
Ընկավ ամոթխած գիրկը լռության —
Փռվեց քո դեմքին, իմ տրտմած հոգում


***


Ծիածանը

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի պես երազի.
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի1 ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ...

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն...

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ...

***

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ...

***

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս -
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

***

Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին
Եվ լսում նրա հեռվից բերող երգը տխրագին…
Քամին ծաղկունանց շուրթերն է դողդոջ շոյում, գուրգուրում
Ու լուռ մրմնջում, թե հեռուներում, ինչպես են սիրում…
Եվ այս ամենը կատարվում է միշտ իրիկնաժամին,
Երբ որտրտում են հեզ ծաղիկները ու մեղմ է քամին…


ԻՐԻԿՈՒՆԸ

Նո՛ւյնն է կարոտս հիմա՝ անսփոփ ու որբ,
Նո՛ւյնն է աշխարհը վառվող ու արևը բորբ։

Նույնն է երկինքը կապույտ ու լճակը ջինջ —
Եվ չի՛ փոխվել իմ սրտում, իմ հոգում — ոչինչ։

Նույնն է սերը՝ կրակված իմ սրտում հիմա՝ 
Նո՛ւյն կարոտը անսփոփ ու անունը — Մահ։

                                                                                                                   <<Իմ Չարենցը>>

Եղիշե Չարենցը եղել է խենթ բայց այնուամենայնիվ շատ է սիրել ընթերցել: Մեկ օր երբ Չարենցի հայրը ուղարկում է նրան կոշիկ գնելու: Չարենցը կոշիկի փոխարեն իր հետ բերում է գրքեր: Հայրը բարկանում է և ասում.

  • Ինչու ես կոշիկի փոխարեն գիրք բերել: Չե որ դու կոշիկ չունես հագնելու:

Եղիշե չարենցը պատասխանում է.

  • Ավելի լավ է ոտքից բոբիկ լինեմ քան թե մտքից:

Չարենցը պատմում էր, որ մեկ անգամ նրան ապտակել էր Իսահակյանը: Եվ երբ Չարենցը մեծացավ և արդեն հայտնի գրող էր նա հանդիպես Իսահակյանին և ուրախությամբ ասավ.

-Հիշում ես ինձ: Ես այն տղան եմ ու ապտակել էիր: Շնորհակալությու եթե դու չապտակեիր ես հայտնի գրող չէի լինի:

Չարենցի բանաստեղծությունները այդքան հեշտ չես կարող հասկանալ քանի որ նա նման չէր մյուս հայտնի գրողներին: Եղիշե Չարենցը գրել է շատ բանաստեղծություններ տարբեր վերնագրերով: