ֆուտբոլի պատմությունից

Պատմաբանները պարզել են, որ ֆուտբոլ խաղացել են մ.թ.ա2500 թվականից։ Մարզախաղի գոյության մասին վկայություններ կան աշխարհի շատ ժողովուրդների պատմության էջերում։ Օրինակ՝ Հին Հունաստանում տարածված էր գնդակով խաղը։ Իսկ առաջին գրավոր տեղեկությունը, որտեղ հիշատակվում է ժամանակակից ֆուտբոլ հիշեցնող խաղը թվագրված է մ.թ.ա 180 թ.։ Հին Հունաստանում տարածված են եղել գնդակախաղի նաև այլ տարատեսակներ։ Հնարավոր չէ ստույգ ասել, թե անտիկ շրջանի որ գնդակախաղն է ժամանակակից ֆուտբոլի նախահայրը։ Բայց և այնպես, շատերն այն կարծիքի են, թե ֆուտբոլն իր ծագմամբ պարտական է հինհռոմեական «հարպաստում» խաղին, որը Մեծ Բրիտանիա  և ԵՎրոպա են բերել Հուլիոս Կեսարի լեգենդները:
Գնդակախաղով զբաղվել են նաև աշխարհի այլ երկրներում։ Օրինակ՝ մ.թ.ա. 6-4-րդ դարերում Չինաստանում գոյություն է ունեցել մի խաղ, որն ինչ-ինչ տարրերով ֆուտբոլ է հիշեցրել և զինվորական պատրաստության բաղադրիչներից էր։ Յուրաքանչյուր թիմում ընդգրկվել է 27 խաղացող, որոնցից 15-ը կատարել են հարձակվողի, մյուսները՝ պաշտպանի պարտականություններ: Մ.թ.ա 206 թվականից մինչև մ.թ. 25 թվականը գրավոր աղբյուրներում հիշատակվում է «չժու-կէ» խաղը։ Չժու նշանակում է հարվածել ոտքով, իսկ կե՝ փքված կաշվե գնդակ։ Ճապոնիայում դեռևս 14 դար առաջ սիրված է եղել «կոմերի» խաղը։ 14 քառակուսի մետր տարածքով հրապարակում տեղաբախշված ութ խաղացողները, պահպանվելով հաստատված կանոնակարգը, գնդակը փոխանցել են մեկը մյուսին։
Սակայն ներկա ֆուտբոլի հայրենիքը համարվում է Անգլիան, որտեղ և մշակվել են ներկա ֆուտբոլի կանոնները։ Ֆուտբոլային առաջին ակումբը՝, Շեֆիլդ Յունայթեդը (1855-1957) և առաջին ազգային առաջնությունը (1863) հիմնվել են Անգլիայում: 1904 թ-ին հիմնադրվել է Ֆուտբոլային Միությունների Միջազգային Ֆեդերացիան՝ՖԻՖԱ : Առաջին միջազգային հանդիպումը տեղի է ունեցել 1902 թ-ին Ավստրիա-ՀունգարիաԱրգենտինա Ուրուգվայ: Օլիմպիական խաղեր ծրագիր անցել է 1900թ-ից։ 1930 թ-ից սկսվել են ֆուտբոլի աշխարհի առաջնության, իսկ 1955 թ-ից՝ Եվրոպայի երկրների չեմպիոն թիմերի գավաթի, 1960 թ-ից՝ գավաթակիրների գավաթի, 1973 թ-ից ՈՒԵՖԱ գավաթի կանոնավոր հանդիպումները։
 
 Ֆուտբոլը դա թիմային խաղ է և իմ կարծիքով հնարավոր է հաղթել խաղը, ոչ միայն լավ պարապելով այլ նաև միասնականության շնորհիվ: Ես ճիշտ չեմ ընդունում երբ ասում են, որ ֆուտբոլը աղջիկների խաղ չէ: Մարզական Օլիմպիադայի ժամանակ կան աղջիների ֆուտբոլային թիմեր, որոնք մրցում են միմյանց դեմ:
 
Ես և իմ ընկերուհիները ունենք նախագիծ կապված դպրոցի և հետևյալ թեմայի վերաբերյալ-<<Ֆուտբոլի դաշտի կանաչապատում>>
 
Օգտագործված կայքի հղումը՝



                                                               «Հարյուրամյա պատերազմի հերոսները և հակահերոսները»
 
Անգլո-ֆրանսիական տարածքային հակամարտությունն առաջացել է դեռևս XI դարում:Ֆրանսիայի հյուսիսում հաստատված նորմանների առաջնորդ դուքս Վիլհեմը գրավեց Անգլիան և 1066թ. դարձավ Անգլիայի թագավորը: Նա Ֆրանսիայի հյուսիսում գտնվող իր Նորմանդիա դքսությունը միացրեց Անգլիային:Անգլիայի և Ֆրանսիայի միջև տարածքային վեճերը դարեր շարունակ չէին դադարում: XIV դարում դրանք երկարատև պատերազմի պատճառ դարձան և այդ պատերազմը անվանվեց<<Հարյուրամյա պատերազմ>>:Հարյուրամյա պատերազմի սկզբում Անգլիան  արագ ամրացնում էր իր դիրքերը Ֆրասիայում։ Բայց Կալե բերդըգրավելու փորձը ձախողվեցքաղաքը համառ դիմադրում էր։ Անգլիան սկսեց պաշարումըոր տևեց մոտ մեկ տարի։ Իվերջո պարզդարձավոր ֆրանսիացիները  այլևս չեն կարող դիմանալսպառվել էին բոլոր պաշարները: Բերդի հանձնման մասինբանակցությունների ընթացքում անգլիացները վերջնագիր ներկայացրին։ Նրանք պատրաստ էին չկործանել քաղաքը և չսպանելմարդկանց միայն այն դեպքումեթե քաղաքի վեց հայտնի մարդիկ՝ բոբիկգլխաբացհաստ թոկերը վզներինիրենց փոխանցեն քաղաքի բանալիները։ Այդ վեցին մտադիր էին մահապատժի ենթապպպրկելսակայն այլ զոհեր չէին լինելու։
            Ընդհանուր ժողով հավաքվեց։ Հայտարարվեցին բրիտանացիների պահանջներըև այդ ժամանակի հանրաճանաչ քաղաքացիԷստաշ դե Սեն-Պիեռը առաջինը քայլ արեց առաջ։ Նրան հաջորդեցին հարուստ և ճանաչված քաղաքացիներ Ժան Դ՛ԷրըեղբայրներԺան և Պիեռ դե ՎիսսաններըԱնդրիեդ Անդրը և Ժան դի Ֆիեննը։ Նրանք գործեցին հակառակորդի պահանջին համաձայն: Անգլիան 1415թ հարցակում գործեց և հեշտությամբ գրավեց Ֆրանսիայի մայրաքաղաքը՝ Փարիզը: Ֆրանսիան կորցրեց իր անկախությունը: Սակայն Ֆրանսիայի անկախության համար սկսվեց ազատագրական պատերազմ և պատերազմը գլխավորեց 19- ամյա Ժաննա դ'Արկը Ժաննա դ'Արկը գյուղացու աղջիկ էր ով մտածում էր, որ Աստված իրեն է ընտրել Ֆրանսիան ազատագրելու համար: Նա հանդիպեցԿարլոս VII թագավորի հետ և համոզեց զորք տրամադրել գրավված Օռլեանը ազատագրելու համար: Ժաննա դ'Արկըգերազանց կատարում է իր պարտականությունները և  ազատագրում է Օռլեանը: Պայքարից հետո Ժաննան Կարլոսին տարավ Ռեյմս քաղաք, որտեղ Կարլոսը դարձավ Ֆրանսիայի թագավոր: Այսպիսով Ժաննա դ'Արկի օգնությամբ Ֆրանսիան վերականգնում է իր անկախությունը: Ցավոք 1430թ- ին Ժաննան Կոմպիենի մոտ գերի է ընկնում և անգլիացիները նրան հանձնում են ինկվիզիցիայի դատարան, որից հետո նրան մեղադրում են կախարդության մեջ և այրում են խարույկի վրա: Այդ ամենից հետո պատերազմը շարունակվեց և վերջացավ Ֆրանսիայի հաղթանակով: Անգլիացիներին Ֆրանսիայում միայն մնաց Կալե նավահանգիստը:
 
Իմ կարծիքով <<Հարյուրամյա պատերազմը>> անխուսափելի էր, քանի որ  Անգլիան ամեն կերպ ցանկանում էր իշխանություն հաստատել Ֆրանսիայում և եթե Ֆրանսիան չպայքարեր Անգլիայի դեմ շատ հնարավոր էր, որ հիմա Ֆրանսիան որպես առանձին անկախ պետություն գոյություն չեր ունենա:


Նոր մուտք Մաչու-Պիկչու

Մաչու-Պիկչու տանող և հին ինկերի կառուցած մեկ այլ ճանապարհ են հայտնաբերել պերուացի հնագետները: Դա մի արահետ է, որի եզրերը պատված են երեք մետր բարձրություն ունեցող գլաքարերով: Դրա շնորհիվ ճանապարհը նմանվել է թունելի և այդ իսկ պատճառով երկար ժամանակ ճոխ բուսականությամբ ծածկված էր մարդկանց տեսադաշտից: Արահետը, որն ունի 1,2-1,4 մետր լայնություն, անցնում է ծովի մակերևույթից 2700 մետր բարձրության և դուրս է գալիս Մաչու-Պիկչու համալիրի ավանդական մուտքից բավականին հեռու:

«Դա ևս մի զարմանալի ապացույց է, թե ինչպիսի հմուտ շինարարներ են եղել ինկերը: Թունելը նվազագույնը 500 տարեկան է, սակայն երկրաշարժերից հետո լավ է պահպանվել:».ասում է հնագիտական արգելոցի վարիչ Ֆերնանդո Աստետեն:

Նոր ճանապարհը դուրս է գալիս լեռնային հարթության վրա, որտեղից բացվում է մինչ այժմ անհայտ տեսարան: Այժմ տնօրինության հիմնական նպատակն է մաքրել ճանապարհը և դարձնել այն լիարժեք այլընտրանքային մուտք դեպի համալիրի: Դա թույլ կտա թուլացնել հիմնական մուտքի ծանրաբեռնվածությունը: Մաչու-Պիկչուն Պերուի ամենաշատ այցելու ունեցող օբյեկտն է, որը բերում է զբոսաշրջության ոլորտի եկամտի 70%: 2500 մարդ ամենօր այցելում է Մաչու-Պիկչու: Զբոսաշրջիկների այդպիսի հոսքն անհանգստացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, քանի որ նրանք կարող են վնաս պատճառել (և երբեմն պատճառում են) անցյալի անգին հուշարձաններին: Միջազգային կազմակրպությունը պահանջում է սահմանափակել այդ թիվը մինչև 800 մարդ օրեկան:


Աշխարհի ամենահին տաբատները

Չինաստանի արևմուտքում, մի քոչվորի դամբարանում գտնվել է տաբատ, որը 3300 տարեկան է: Տաբատը կարված է բրդյա երեք կտորից և զարմանալիորեն լավ պահպանվել է: Տեղ-տեղ տաբատը նախշազարդված էր, իսկ նստատեղի կարերն ամրացված էին լրացուցիչ կտորներով: Դամբարանում գտնվել է նաև կաշվե թամբ և մարտական կացին: Հավանաբար այնտեղ թաղված էր անվանի մարտիկ:

Հնագետները գտնում են, որ տաբատը ստեղծել են անասնապահ- քոչվորները, որոնք իրենց կյանքի կեսը անցկացրել են ձիերի վրա: Գիտնականների փորձերը ցույց տվեցին, որ հին չինական տաբատներ հագած քայլելը շատ անհարմար է, բայց շատ հարմար է ձիավարության ժամանակ: Դատելով ամեն ինչից հագուստի այդ տարրը նախատեսված էր հենց նժույգավարության համար: Մինչ այդ ամենահին տաբատը համարվում էր Նեպալում գտնվածը (2400 տարեկան): Այժմ տաբատների ստեղծման հարցում առաջնությունը պատկանում է Չինաստանին:


Загадки истории, № 25, 2014, էջ 37






 «Գեղարվեստական ֆիլմերը որպես անցյալի ուսումնասիրման աղբյուր»

 

Անցյալը ուսումնասիրելու աղբյուրներ շատ կան: Գեղարվեստական ֆիլմերն էլ այդ աղբյուրներից մեկն են: Գեղարվեստական ֆիլմերի միջոցով մենք կարողանում ենք ավելի պատկերավոր և ավելի կոնկրետ ուսումնասիրել անցյալը: Գեղարվեստական ֆիլմերում մանրամասն պատմում են տարբեր արքաների կյանքի, նրանց իշխանության տարիների, վարած պատերազմների մասին: Այդպիսի ֆիլմերից մենք իմանում ենք նաև տարբեր երկրների մշակույթների, վարած քաղաքակրթության  մասին, որոնք մենք գրքում կարդալիս ճիշտ չենք հասկանում և արդյունքում մեր չարչարանքները ջուրն են ընկնում: Գեղարվեստական ֆիլմերը օգնում են շուտ յուրացնել տարբեր արքաների անունները, հիշել անցյալում տարբեր պետությունների մշակույթները, քաղաքակրթությունները,  մարտերը, հաղթանակները և պարտությունները, քանի որ գեղարվեստական ֆիլմերում ամեն ինչ պատկերված է ավելի հասկանալի և մատչելի: 

 

Դրա վառ ապացույցն է`

 

<<Գարեգին Նժդեհ>> գեղարվեստական ֆիլմը-https://www.youtube.com/watch?v=gH4CJ-GoWEk

 

<<Գարեգին Նժդեհ>> գեղարվեստական ֆիլմում ներկայացված են փաստեր Ղարաքիլիսայի ճակատամարտի, ինչպես նաև 1919-1921թթ. Զանգեզուրն  ազատագրելու նպատակով Գարեգին Նժդեհի և  իր զորքի հերոսական պայքարի վերաբերյալ:Այդ ժամանակահատվածում ունեցած ձեռքբերումների և կորուստների, հայ ազգի հերոսների, նրանց կատարած սխրագործությունների մասին: Ներկայացված են նաև հայ -թուրքական պատերազմի մարտավարությունները: <<Գարեգին Նժդեհ>> գեղարվեստական ֆիլմում  կան  նաև Գարեգին Նժդեհի կյանքից հատվածներ:

 

Այս ամենից բացի ֆիլմը  ուսուցանում է նաև, որ պետք է լինել հայրենասեր և հասկանալ մեր հայ հողի արժեքը:

 

<<Միլիոն տարի մեր թվարկությունից առաջ>> գեղարվեստական ֆիլմը-https://www.youtube.com/watch?v=zQo87bnz9Fc

 

 

<<Միլիոն տարի մեր թվարկությունից առաջ>> գեղարվեստական ֆիլմը դիտելով մենք իմանում ենք, թե այն ժամանակ ինչպես են ապրել մարդիկ, ինչ կենցաղ, մշակույթ և սովորույթներ են ունեցել: Ինչպես են իրենց գոյության համար պայքարել և  ինչն է իրենց համար զենք հանդիսացել:

 

 

Այսպիսի շատ ֆիլմեր կան, որոնք հանդիսանում են որպես անցյալի ուսումնասիրման աղբյուր

 




<<Դառը ճշմարտությունը քան քաղցր սուտը>>

Մենք հաճախ ցանկանում ենք լսել քաղցր սուտը քան դառը ճշմարտությունը: Մենք սիրում ենք լսել սուտը լինելով խափված և առհամարել ճշմարտությունը, որը մեզ ցավ կպատճառի: Մենք չենք հասկանում, որ վաղ թե ուշ այդ ճշմարտությունը ավելի խորը ցավ է պատճառելու մեզ քան կպատճառեր ավելի շուտ: Մենք սովոր ենք ստին հավատալ անտեսելով ճիշտը: Սակայն միշտ էլ հեստ չի եղել հավատալ  և ընդունել ճիշտը առանց ավելորդությունների:


<<淒美  真相 比  平淡無奇 謊話>>- չինարեն

Պորտուգալերեն-Muitas vezes queremos ouvir doces mentiras de amarga verdade. Իսպանրեն-Nos encanta escuchar radica estando estafado y el desprecio verdad , cual nosotros dolor disfrutar. Աֆրիկերեն-Ons verstaan nie, dat vroeër of later die waarheid n dieper pyn veroorsaak dat ons as om inderdaad sou eerder. Թուրքերեն- Biz alışık bir yalana inanmak hakkını görmezden. Չեխերեն-


9