Բիզնես նախագիծ

 15589883_1238192242922615_8085177374550506320_n
Սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին տեխնոլոգիայի ժամին որոշեցինք զբաղվել խոհարարությամբ: Սակայն այնպես էր ստացվում, որ ինքներս գնում էինք այն  ուտեստի բաղադրիչները, որը պետք է պատրաստեինք, և ինքներս էլ համտեսում էինք այն: Ընկեր Գոհարի հետ խորհրդակցելուց հետո, որոշեցինք ստեղծել նոր Բիզնես նախագիծ, որի ընթացքում պատրաստված և վաճառված սննդի հասույթը օգտագործվելու էր,մյուս դասին պատրաստվող նոր ուտեստի բաղադրիչների գնման համար: Այսպես ստեղծվեց Բիզնես նախագիծը : Նշեմ, որ Մեր ուտեստները վաճառվում էին արագ՝ մատչելի գնի, հետաքրքիր տեսքի և համի շնորհիվ: Այս ամենի մասին ավելի մանրամասն կպատմի մեր դասընկերուհի Սոնան: 


Տնտեսվորություն տեխնոլոգիայի ժամին

Սեպտեմբեր-Հոկտեմբեր ամիսներին նախագծված ՙՙՊարտեզապուրակային՚՚ աշխատանքները ավարտեցինք,քանի որ եղանակային պայմանները անբարենպաստ են: Որոշեցինք կազմել նոր նախագծեր, որոնք կապ ունեն  մարկետինգի և արտադրության հետ: Նախագծերից մեկը, որի վրա աշխատում ենք ներկա պահի դրությամբ դա խոհարարություն է: Իսկ երկրորդ մասով ձեռագործությունը՝ ցանցագործություն: Կատարեցինք աշխատանքային բաժանում՝ խումբը բաժանվեց 5 մասի, յուրաքանչյուրը պետք է համացանցից փնտրեն և առաջարկեն պատրաստելը,դրանց արժեքը և եկամուտը:Առաջարկված բաղադրատոմսերը կպատրաստենք դասաժամի ընթացքում և արտադրանքը կհանձնենք խոհանոց:Ստացված եկամուտը կգումարենք հաջորդ բաղադրատոմսի պատրաստմանը ֆոնդին: