Հոդված               

            Ես սեբաստացի եմ    

Ես սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում և ես արդեն 7 տարի է ինչ սեբաստացի եմ և կլինեմ սբաստացի: Ես ունեմ իմ սեփական բլոգը, որի մեջ դուք կարող եք տեսնել իմ պատրաստած նյութերը : Իմ բլոգում ես ունեմ շատ էջեր, որոնց մեջ կոկիկ հավաքում եմ իմ նյութերը: Մենք ինչպես հասկացաք մյուս դպրոցներից տարբերվում ենք շատ բաներով, որոնցից մեկը այն է, որ մենք աշխատում ենք համակարգչով, ֆոտոխցիկով, ձայնագրիչով, իսկ մյուս դպրոցներում աշխատում են տետրով և գրիչներով: Հասարակ դպրոցներում գրում են թելադրություն իսկ մեր դպրոցում մենք ինքներս ենք հորինում, ստեղծագործում զարգացնելվ մեր մտածելու ունակությունները: <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրը ունի 8-ը մասնաճուղ, որոնք էլ ունեն իրենց սեփական ռադիո ծրագիրը: Երբ ես սովորում էին Նոր դպրոցում մասնակցում է Նոր ռադիոին, իսկ հիմա մասնակցւմ եմ ռադիո Բանին: Ամեն օր լինում են թողարկումներ և ամեն օր թեմաները փոխվում են և դառնում են ավելի հետաքրքիր:

     

Ես Մայր դպրոցում  և Նոր դպրոցում մասնակցել եմ շատ ճամփորդությունների, որոնք ինձ օգնել  են լինել անվախ, հաղթահարել ամեն դժվարություն, լինել կոփված, ունենալ շատ ընկերներ, բացահայտել մարդկանց դժվարության պահին  և ամենա կարևորը օգնլ  է ճանաչել մեր փոքրիկ երկիրը` Հայաստանը: 



Մենք սեբաստացիներս ունենում ենք ճամբարներ և ամեն ջոկատ ունենում է իր ջոկատավարը: Այս ամառ մեր ջոկատավարը Ընկեր Գնելն էր: Մնե ք ընկեր Գնելի հետ ամեն օր գնում էինք զվցարճալի վայրեր: Ամեն օրվա մասին մենք գրում էինք պատում և թողարկում էինք կայքում և դա լինում էր ըստ տարիքի: Առաջին օրվա մասին գրում էր մեր ջոկատում ամենամեծը և այդպես շարունակում էինք: