Ճամփորդություն դեպի ՙՙՄանկավարժական ինստիտուտ՚՚

Նոյեմբերի 17-ին Ֆիզիկայի և Քիմիայի ընրության խմմբերը այցելեցին  ՙՙՄանկավարժական համալսարան՚՚:Էքսկուրսավարի հետ ուսունասիրեցինք այնտեղի թանգարաը,աստղադիտարանը,ֆիզիկայի և քիմիայի լաբորատորիաները և կատարեցինք ուսանողների հետ հետաքրքրաշարժ փորձերը:

Թոռունյան Մանե, Ղարիբյան Աննա, Քրիստինե Մինասյան։ 


 Լվացքի սոդա

 Ապակու գործարան


Կերակրի  աղի  մաքրումը
Սարքավորումներ` Լաբորատոր  կալան, սպիրտայրոց, բաժակ, ձագար, ֆիլտրի  թուղթ, ապակե  ձող, կոլբ, ճենապակյա  թաս
Ազդանյութեր`կերակրի  աղ, ջուր
Բաժակում  լցրեցի  աղտոտված  կերակրի  աղը  և  վրան  ավելացրեք  ջուրը,  խառնեցի   ապակե  ձողի  միջոցով: Ստացա անհամասեռ խարնուրդ: Ստացված  պղտոր  հեղուկը  ֆիլտրեցի: Չլուծվող  մանր  մասնիկները  հեղուկից  բաժանելու  նպատակով  օգտագործեցի   չսոսնձված  ծակոտեն  թուղթ, որից  և  պատրաստեցի  ֆիլտր:
Ֆիլտրի  թղթի  պատրաստումը  պատկերված  է  նկարի  վրա: Աղի  պղտոր  լուծույթը  ֆիլտրի  վրա  լցրեցի  ապակե  ձողի  վրայով, որի  ներքին  ծայրն  ուղղեցի  դեպի  ձագարի  պատը, հեղուկի  շիթը  պետք  է  ուղղվի  ձագարի  պատին: Ստացված  ֆիլտրատը դարձավ հմասեռ խարնուրդ:
Ստացված  Ֆիլտրատը  լցրեցի  գոլորշացման  ճենապակե  թասի  մեջ, որը  տեղադրեցի  կալանի  օղի  վրա: Օղի  տակ  տեղավորեցի ու  վառեցի  սպիրտայրոցը  այնպես, որ  բոցի  արտաքին  մասը  թասի  հատակին  հպվի,  և  լուծույթը  տաքացրեցի: Հեղուկ  մերթ  ընդ  մերթ  խառնեցի ապակե  ձողով, որ  չցայտի: Երբ  թասի  մեջ  լուծույթը  թանձրացավ, տաքացումը  դադարեցրի ու  թողեցի  այնքան, մինչև  հեղուկն  ամբողջությամբ  շոգեհանվի, և  առաջացած  աղի  բյուրեղները  լրիվ  չորանան:
Ստացված  աղը  համեմատեցի  այն  աղի  խառնուրդի  հետ, որը ինձ  տրամադրված  էր  սկզբում:



Քիմիան և կենցաղը