Ես այս մեկ տարվա մեջ կարդացել եմ շատ գրքեր` Թիմ Թալեր կամ վաճառված ծիծաղ, Չառլին շոկոլադե ֆաբրիայում, Ֆերդինանտ անունով թռչող վիշապը, Նար-Դոսի պատմվածքներ, վիպակներ գիրքը, Արքայզնն ու աղքատը, Ծերունին ու ծովը: Այսպահին ես այս գրքերը ձեզ կներկայացնեմ կարճ անոնսի տեսքով:

1. Թիմ թալեր կամ վաճառված ծիծաղ

 Թիմ թալեր կամ վաճառված ծիծաղ գրիքի մեջ կար մի տղա, որի անունը Թիմ էր: Նա ուներ շատ գեղեցիկ ծիծաղ: Թիմի մայրը մահացել էր, իսկ Թիմի հայրը ամուսնացել ուրիշ կնոջ հետ, որն էլ ուներ մեկ տղա: Կինը չէր սիրում Թոմին իսկ Թոմը չէր սիրում Կնոջը: Թոմը և իր հայրը ամեն կիրակի, գնում էին ձիրշավարան և խաղադրույք էին կատարում,երբ հաղթում էին Թոմի հարը Թոմի համար տոպրակով քաղցրավենիք էր գնում և նրանք ուրախ գնում էին տուն իսկ երբ չէին հաղթում գնում էին տուն առաց քաղցրավենիքի: Անցան օրեր և Թոմի հայրը մահացավ: Արդեն Թոմը մենակ էր գնում ձիարշավարան: Եվ մի օր Թոմը հանդիպեց մի մարդու ում անունը Անատաս էր, որը Թոմի հետ պայմանագիր կնքեց և այդպես Թոմը կորցրեց իր ծիծաղը և դրա դիմաց ստացավ մած հարստություն: Մնացածը կարդացեք և կտեսնեք, թե ինչ եղավ վերջում:

2.Չառլին շոկոլադե ֆաբրիայում

Եթե դուք սիրում եք շոկոլադ ապա այս գիրքը հենց ձեզ համար է: Կարդալով <<Չառլին շոկոլադե ֆաբրիայում>> գիքը դուք ավելի և ավելի շատ կսիրեք քաղցրավենիք: Հինգ երեխա, որոնցից մեկը Չառլին էր շոկոլադե սալիկի միջից գտան ոսկետոմսերը և իրենց ծնողների հետ ուղեվորվեցին շոկոլադե ֆաբրիկա: Ֆաբրիկայի տերը Վիլի Վոնկան էր իսկ աշխատողները ումպա-լումպաները: Ումպա-լումպաները շատ ցածրահասակ են, բայց թզուկներ չեն: Նրանք թզուկներից էլ աշխատասեր են և ավելի զվարճալի: Շոկոլադե ֆաբրիկայում կայն շատ սենյակներ, որնք ունէին իրենց անունները: Կրադացեք <<Չառլին շոկոլադե ֆաբրիայում>> գիքը և անգամ այն մարդը, ով չիսիրում քաղցրավենիք գիրքը ընթերցելուց հետո  կսիրի քաղցրավենիք:

3.Ֆերդինանտ անունով թռչող վիշապը

Դուք սիրում եք արկածներ, եթե այո ուրեմն կարդացեք <<Ֆերդինանտ անունով թռչող վիշապը>> գիրքը: Այս գրքում երկու քույրերը իրենց հայրիկի հետ կատարում են երևակայակն ճամփորդություն գտնելու համար իրենց ընկերոջը, որին անվանում էին Ֆերդինանտ անունով թռչող վիշապ: Նրանք ճամփորդության ընթացքում շատ արկածների միջով անցան և շատ ընկերներ ձեռք բերեցին: Եթե ձեզ հետաքրքրեց գիրքը կարդացեք և ինքներդ մեծ հաճույք կստանաք:

4.Նար-Դոսի պատմվածքներ, վիպակներ

<<Նար-Դոսի պատմվածքներ, վիպակներ>> գրքի մեջ կան շատ պատմվածքներ, վիպակներ: Ես կարդացել եմ ամբողջ գիրքը և ինձ առավել շատ դուր է եկել Նար-Դոսի Սպանված աղավնի ստեղծագործությունը: Սպանված աղավնի ստեղծագործության հիման վրա նաև նկարահանվել է ֆիլմ: Ստեղծագործությունը մի աղջկա և մի տղայի սիրո մասին էր, ովքեր շատ տարիներ հետո հանդիպում են մի քաղաքում,որտեղից էլ սկվում է պայքար սիրո և հավատարմության համար:

5.Արքայազնը և աղքատը

//site-141489.mozfiles.com/files/141489/Mane.MP3

6. Ծերունին ու ծովը 

Ծերունին ու ծովը  ստեղծագործության մեջ ծերունին և մի փոքրիկ տղա շետ լավ ընկերներն էին: Տղան երբ փոքր էր մետավորապես 4-5տարեկան տղայի ծնողները տղային ուղարկում էին ծով ձուկ որսալու ծերունու հետ: Անցան տարիներ տղան մեծացավ, իսկ ծերուկի չէր կարողանում ձուկ բռնել: Բայց տղան հավատում էր, որ մի օր ծերունին նորից կկարողանա ձուկ բռնել և տղայի ծնողները կթողնեն իրեն ծերունու հետ դուրս գալ ծով: Տղան շատ էր սիրում ծերունուն իսկ ծերունին էլ շատ էր սիրում տղային: