Բիզնես նախագիծ
Սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին տեխնոլոգիայի ժամին որոշեցինք
զբաղվել խոհարարությամբ: Սակայն այնպես էր ստացվում, որ ինքներս գնում էինք այն ուտեստի բաղադրիչները, որը պետք է պատրաստեինք, և
ինքներս էլ համտեսում էինք այն: Ընկեր Գոհարի հետ խորհրդակցելուց հետո, որոշեցինք ստեղծել
նոր Բիզնես նախագիծ, որի ընթացքում պատրաստված և վաճառված սննդի հասույթը օգտագործվելու
էր,մյուս դասին պատրաստվող նոր ուտեստի բաղադրիչների գնման համար: Այսպես ստեղծվեց
Բիզնես նախագիծը : Նշեմ, որ Մեր ուտեստները վաճառվում էին արագ՝ մատչելի գնի, հետաքրքիր
տեսքի և համի շնորհիվ: Այս ամենի մասին ավելի մանրամասն կպատմի մեր դասընկերուհի Սոնան:
Տնտեսվորություն տեխնոլոգիայի ժամին
Սեպտեմբեր-Հոկտեմբեր ամիսներին նախագծված ՙՙՊարտեզապուրակային՚՚ աշխատանքները ավարտեցինք,քանի որ եղանակային պայմանները անբարենպաստ են: Որոշեցինք կազմել նոր նախագծեր, որոնք կապ ունեն մարկետինգի և արտադրության հետ: Նախագծերից մեկը, որի վրա աշխատում ենք ներկա պահի դրությամբ դա խոհարարություն է: Իսկ երկրորդ մասով ձեռագործությունը՝ ցանցագործություն: Կատարեցինք աշխատանքային բաժանում՝ խումբը բաժանվեց 5 մասի, յուրաքանչյուրը պետք է համացանցից փնտրեն և առաջարկեն պատրաստելը,դրանց արժեքը և եկամուտը:Առաջարկված բաղադրատոմսերը կպատրաստենք դասաժամի ընթացքում և արտադրանքը կհանձնենք խոհանոց:Ստացված եկամուտը կգումարենք հաջորդ բաղադրատոմսի պատրաստմանը ֆոնդին: