Նոյեմբերի 17-ին Ֆիզիկայի և Քիմիայի ընրության խմմբերը այցելեցին ՙՙՄանկավարժական համալսարան՚՚:Էքսկուրսավարի հետ ուսունասիրեցինք այնտեղի թանգարաը,աստղադիտարանը,ֆիզիկայի և քիմիայի լաբորատորիաները և կատարեցինք ուսանողների հետ հետաքրքրաշարժ փորձերը:
Ճամփորդություն դեպի ՙՙՄանկավարժական ինստիտուտ՚՚
Պղինձը բնության մեջ cuՏարածվածությամբ պղինձը 26-րդ տարրն է, նրա միջին պարունակությունը երկրակեղևում 4,7•10−3 զանգված % է (խորքային հիմնային ապարներում 1-10−2 %)։ Գետաջրերը պարունակում են 1•10−7 %, ծովաջուրը՝ 3•10−7, նստվածքային կավերը և թերթաքարերը՝ 5,7•10−3 %, կենդանի նյութը՝ 2•10−4 % պղինձ։ Պղինձ բնության մեջ հեշտությամբ տեղաշարժվող տարր է։ Առաջացնում է մեծ թվով միներալներ, որոնցից արտադրական նշանակություն ունեն խալկոպիրիտը, խալկոզինը, կովեինը, մալաքիտը, ազուրիտը և այլն։ Պղնձի միներալները վառ գունավորված են։ Հանդիպում է նաև բնածին պղինձ՝սովորաբար ցրոնային, հազվադեպ մեծ կտորներով (1857 թվականին Մեծ Լճերի շրջանում գտնվել է 420 տ կշռող կտոր)։
Կերակրի աղի մաքրումըՍարքավորումներ` Լաբորատոր կալան, սպիրտայրոց, բաժակ, ձագար, ֆիլտրի թուղթ, ապակե ձող, կոլբ, ճենապակյա թաս Ազդանյութեր`կերակրի աղ, ջուր Բաժակում լցրեցի աղտոտված կերակրի աղը և վրան ավելացրեք ջուրը, խառնեցի ապակե ձողի միջոցով: Ստացա անհամասեռ խարնուրդ: Ստացված պղտոր հեղուկը ֆիլտրեցի: Չլուծվող մանր մասնիկները հեղուկից բաժանելու նպատակով օգտագործեցի չսոսնձված ծակոտեն թուղթ, որից և պատրաստեցի ֆիլտր: Ֆիլտրի թղթի պատրաստումը պատկերված է նկարի վրա: Աղի պղտոր լուծույթը ֆիլտրի վրա լցրեցի ապակե ձողի վրայով, որի ներքին ծայրն ուղղեցի դեպի ձագարի պատը, հեղուկի շիթը պետք է ուղղվի ձագարի պատին: Ստացված ֆիլտրատը դարձավ հմասեռ խարնուրդ: Ստացված Ֆիլտրատը լցրեցի գոլորշացման ճենապակե թասի մեջ, որը տեղադրեցի կալանի օղի վրա: Օղի տակ տեղավորեցի ու վառեցի սպիրտայրոցը այնպես, որ բոցի արտաքին մասը թասի հատակին հպվի, և լուծույթը տաքացրեցի: Հեղուկ մերթ ընդ մերթ խառնեցի ապակե ձողով, որ չցայտի: Երբ թասի մեջ լուծույթը թանձրացավ, տաքացումը դադարեցրի ու թողեցի այնքան, մինչև հեղուկն ամբողջությամբ շոգեհանվի, և առաջացած աղի բյուրեղները լրիվ չորանան: Ստացված աղը համեմատեցի այն աղի խառնուրդի հետ, որը ինձ տրամադրված էր սկզբում:
Պղինձը բնության մեջ cu
Տարածվածությամբ պղինձը 26-րդ տարրն է, նրա միջին պարունակությունը երկրակեղևում 4,7•10−3 զանգված % է (խորքային հիմնային ապարներում 1-10−2 %)։ Գետաջրերը պարունակում են 1•10−7 %, ծովաջուրը՝ 3•10−7, նստվածքային կավերը և թերթաքարերը՝ 5,7•10−3 %, կենդանի նյութը՝ 2•10−4 % պղինձ։ Պղինձ բնության մեջ հեշտությամբ տեղաշարժվող տարր է։ Առաջացնում է մեծ թվով միներալներ, որոնցից արտադրական նշանակություն ունեն խալկոպիրիտը, խալկոզինը, կովեինը, մալաքիտը, ազուրիտը և այլն։ Պղնձի միներալները վառ գունավորված են։ Հանդիպում է նաև բնածին պղինձ՝սովորաբար ցրոնային, հազվադեպ մեծ կտորներով (1857 թվականին Մեծ Լճերի շրջանում գտնվել է 420 տ կշռող կտոր)։