<<Տարբերվում ենք, բայց միասին ենք>> հոդվածի վերլուծությունը


Այս Դպիրյան ֆլեշմոբի ժամանակ <<Մանկավարժական մոտեցումներ>> բաժնից ընտրեցի Քնարիկ Ներսիսյանի <<Տարբերվում ենբք, բայց միասին ենք>> հոդվածը:

Ընթերցելով հոդվածը՝  նկատեցի իմ և ընկեր Քնարիկի նմանությունը: Իմ հարազատները և ինձ լավ ճանաչող մարդիկ բնութագրում են ինձ պես հուզական բնավորություն ունեցող մարդ: Ինչ վերաբերում է հոդվածի շարունակությանը ցանկանում եմ նշել, որ ինքս 3 տարի սովորել եմ ներառական երեխայի հետ և առաջին տարին եղել է շատ դժվար,քանի որ ամեն անգամ տեսնելով նրան  ինձ պատել է, թե վախ, թե խղճահարություն: Սակայն արդեն երկրորդ և երրորդ տարիների ընթացքում նրան վերաբերվում էինք, որպես մեզանից մեկին և փորձում էինք ամեն կերպ օգնել նրան: Ինձ շատ դուր եկավ այն փաստը, որ հոդվածի հիմքը  դրված էր ներառական երեխաների վրա: Իմ ծնողներին հիացնում է այն փաստը, որ դպրոցը սովորեցնում է մեզ շփվել և սովորել  ներառական երեխաների հետ: Ես ինքս հասկացա մի կարևոր փաստ, որ նրանք ոչինչով չեն տարբերվում մեզանից, այլ հակառակը՝  նրանք սովորեցնում են մեզ գնահատել ամեն մի պահը և հասկանալ, որ կյանքը շռայլ է գտնվել մեր հանդեպ՝ տալով մեզ լիարժեք առողջություն և հնարավուրություն վայլելու այն:


            <<Վերջին ուղևորությունը>> վերլուծություն

Վահան Տերյանը բացի բանաստեղծ լինելուց նաև մեծ հայրենասեր էր: Նա ավելի շատ մտահոգվում էր և պայքարում էր հոգևոր Հայաստանի համար,քան նյութական: 1914թ. I համաշխարհային պատերազմի ժամանակ նա  մտածում էր, որ եթե չկա հոգևոր հայաստան ապա անիմաստ է պայքարել նյութական հայաստանի համար: Տերյանը ցանկանում էր հասնել  Եվրոպական գրականությանը: Դա նրա մոտ ստացվեց նա իր գրելու ոճով հայ պոեզիան հասցրեց Եվրոպական մակարդակին: Այս ֆիլի մեջ կար նաև ընտանիք, ընտանեկան հարաբերություն և սեր հասկացությունները : 


Արևի նման նայիր աշխարհին

 

Արևը արդնացնում է մեզ և ջերմացնում իր շողերով, իսկ վառ դեղին գույնով տեղեկացնում է լավ օրվա մասին: Եթե լինենք մի փոքր ուշադիր, կտեսնենք արևի և մայրիկների նմանությունը: Մայրիկը ամեն առավոտ մեկ համբույրով արթնացնում է մեզ քնից, իր գրկախառնությամբ ջերմացնում էկ մեզ և մեկ ակնթարթային ժպիտով տեղեկացնում լավ օրվա մասին: Արևի համար աշխարհի վրա գտնվող բոլոր մարդիկ երեխա են, ովքեր պահանջում են հավասարաչափ ջերմություն և ուշադրություն: 

                                                                          Մի նեղացրեք մարդուն

Մարդուն նեղացնելը, ծաղրելը, նվաստացնելը  կամ քննադատելը շատ հեշտ է սակայն նրա մեջ տեսնել լավը, բարին շատ դժվար: Պետք է հիշենք և ընդունենք այն փաստը, որ բոլորս էլ տարբեր ենք, ունենք մեր լավ և վատ կողմերը և իհարկե բոլորս էլ  տարբեր մտածելակերպի տեր մարդիկ ենք: Եվ նույնիսկ, եթե քո դիմացինի կարծիքը, արտաքինը, կյանքին վերաբերյալ իր ունեցած տեսակետը տարբեր են, ապա դա մեզ թույլ չի տալիս վիրավորել  կամ նեղացնել նրան: Չէ որ բոլորս էլ մարդենք և ամենմեկս էլ ունենք մեր յուրահատկությունները:

Երբ մտքերը սառչում են օդում

 Բոլորս էլ ունենք մտքեր, որոնք լինում են դրական, բացասական և նույնիսկ տանջող սակայն պետք է ուղակի հասկանալ, որ դրանք երևակայության արդյունք են: Մեր մտքերը պատկանում են միայն մեզ  այն ժամանակ երբ մենք դրանք չենք բարձրաձայնում և փորձում ենք ինքնուրույն վերլուծել դրանց նշանակությունը մեզ համար: Սակայն կան մտքեր, որոքն չենք կարողանում պահել հասարակությունից և բարձրաձայնում  ենք:  Այդ ժամանակ  մտքերը միայն մեզ չեն պատկանում այլ նաև ուրիշներին: Սակայն դրանք  կարող են նաև վատ ազդեցություն թողել հասարակութան վրա և կարող են ցավեցնել ուրիշներին: Սակայն դրանք օրերից մի օր մոռացվելու են և սառչելու են օդում, թողնելով իրենց հետքը:

Իրական նվերը Ամանորին

Ամանոր՝ ամենասպասված տոներից մեկը: Այդ տոնին սպասում են թե՛ մեծերը, թե՛ փոքրերը: Շատ փոքրեր Ամանորը հասկանանում են տոն, որի հիմնական իմաստը  նվերներ ստանալն է: Մեծերից շատերի համար Ամանորը  նվերներ տալու և նույնիսկ գումար ծախսելու միջոց է: Սակայն ոչ բոլորս ենք հասկանում, որ դրանք Ամանորի հիմնական իմաստը չեն: Ամանորը բարության, հարգանքի, ընտանեկան ջերմության և միասնականության տոն է, որի ժամանակ կատավում են ամենաանհավանական երազանքները: Նվերներ տալը և ստանալը Ամանորի  անբաժան մասն է, սակայն նվերը պարտադիր չէ, որ լինի թանկարժեք, որի համար ծախսել եք գումար: Նվերը դառնում է արժեքավոր այն ժամանակ, երբ դու  պատրաստում ես քո ձեռքերով, որի համար դու ջանք ես գործադրում և տալիս ես ամենաթանկարժեք բաները աշխարհում՝ քո ժամանակը և սերը:

Ընտրված հատվածի վերլուծություն

Ընտրված հատվածը՝ Չէ´, հարուստ չեմ, բայց  ավելին ունեմ, քան պետք է:  Նրա´նք  են աղքատ:   Դուք  չեք կարող նրանց   բոլորին   տալ  էն, ինչ ուզում են, մինչդեռ դու կարող ես նրանցից գոնե   մեկին   տալ էն, ինչ  ուզում է:

Իմ կարծիքով այս հատվածում երիտասարդը ցանկանում էր բացատրել, որ Սուրբ ծնունդը դա բարություն և ինչու չէ նաև նվերներ ստանալու տոն է, որի ժամանակ յուրաքանչյուր երեխա պետք է ստանա այն ինչ ցանկանում է. Իհարկե ոչ բոլորն ենկարողանում ստանալ այն ինչ ցանկանում են, սակայն եթե դու կարող ես տալ երեխային այն ինչ նա ցանկանում է ապա արա դա չմտածելով գումարի մասին. Այդ գումարը դուք չեք փոխարինում նվերի հետ, այլ փոխարինում եք երեխայի ժպիտով, դուք այդ օրը նրա համար դարձնում էք տոն.



Վերլուծություն

Պատմվածքը հիմնված է սիրո,տխուր և ուրախ հիշողությունների հիման վրա: Կարդալով պատմվածքը ավելի քան համոզվեցի, որ սիրելիին կորցնելը, հեռանալը նրանից տարբեր պատճառներով շատ դժվար է: Իմ կարծիքով քնարական հերոսը այնքան զգացմունքային էր գրել պատմվածքը, որ յուրաքանչյուրս կարդոլով զգում ենք մեզ վրա նրա ապրումները և կարծես նրա փոխարեն մենք ենք հրաժեշտ տալիս մեր սիրելիին:

                                         


                                                   Մերօրյա <<մեծապատիվ մուրացկանը>>  

Ցավալի է բայց փաստ է, որ մեր օրերում կարող ես հանդիպել շատ <<մեծապատիվ մուրացկանների>>, ովքեր խափելով մարդկանց, ազդելով նրանց խղճի վրա տարբեր պատմություններվ գումար են կորզում : Երբ ես և մայրիկս քայլում ենք փողոցներով տեսնում ենք շատ մուրացկաններ, սակայն տալիս ենք միայն այն մարդկանց գումար, ովքեր կատարում են նույնիսկ չնչին աշխատանք, այլ ոչ թե նստած գումար են մուրոմ իրենց սուտ և հուզիչ պատմություններով: Հշտ է նստել և գումար մուրալ սակայն դրանից միայն ընկնում է ձեր և ձեր ծանոթների պատիվը և հարգանքը:


                                                     

                                               

                                                   Չեմ սիրում, որ

Մարդկային անհավասրություն` երբեք չեմ սիրել և չեմ ընդհունել այդ հասկացությունը: Մարդկայի անհավասարություն ասելով կարող ենք հասկանալ շատ բաներ, սակայն ցանկանում եմ խոսել դպրոցներում տարածված մարդկային անհավասարության մասին: Այն թեման, որը ցանկանում եմ շոշափել հիմնականում կարելի է տեսնել տղաների մոտ  նրանց վեճերի ժամանակ: Աշակերտ, որը ունի դպրոցից դուրս մեծ շրջապատ, համարում է իրեն <<լավ տղա>> և բոլորին վերևից է նայում: Պարզապես նա մոռանում է, որ դա ինքը չէ այլ իր շրջապատն է, որի շնորհիվ նա կարողանում է իրեն այդպես պահել: Զարմանալին և ցավալին այն է, որ մնացած աշակերտները ենթարկվում և վախենում են մի մարդուց, ով իրենից ոչինչ չի ներկայացնում, քան փքված փուչիկ,որի մեջ բացի օդից ոչինչ չկա և, որը մի օր հաստատ պայթելու է: Երբեք մի վախեցեք այն մարդկանցից, ովքեր արտաքինից երևում են ուժեղ սակայն ներսից ոչինչ են:        

                                                  Ապրեցնող աշուն

Աշուն` տարվա ամենառոմանտիկ, փոփոխական և ապրեցնող եղանակն է: Ինչ՞ու հենց ապրեցնող,քանի որ աշնանային եղանակը` ցուրտ քամին, թափվող տերևները, մեղմ արևը և անձրեևները նման են մեր ապրումներին, օրվա լավ կամ վատ հատվածներին: Աշնան ամեն մի տերևը դա քո կյանքի մր օրն է, քո ապրումները, որոնք ընկան ծառից և վերածվեցին հուշի: Ամեն տարի աշունը յուրովի է հիացնում մեզ, և մենք էլ ամեն տարի ցանկանում ենք ապրել մեր կյանքը անսխալ:

                                                                 Հեքիաթային աշուն

Մեղմ աշուն, ցորենի հասկեր և կապույտաչյա աղջիկ, ում մազերը չէին տարբերվում ցորենի հասկերից: Քամին գեղեցիկ և մեղմ փչում էր, կարծես  երաժշտություն նվագեր՝  նվիրված քնքուշ աղջկան: Հասկերը շարջում էին իրենց գլուխները`  աջ և ձախ, իսկ աղջիկը, դանդաղ քայլելով, զմայլվում էր հասկերի պարով: Սակայն, վաղ թե ուշ, անցնելու էր այդ հիասքանչ աշունը և տանելու էր իր հետ աղջկա ուրախությունը:      


                      Հասարակության դրական և բացասական կողմերը

Մենք բոլորս տարբեր ենք և ունենք տարբեր շրջապատներ, որոնք դրական և բացասական են ազդում մեզ վրա, օգնում են մեզ և վնասում, սակայն միայն մեզանից է կախված, թե այդ ամենն ինչպիսի ազդեցություն կունենան մեզ վրա: Մենք բլորս ունենք  մեր կարծիքը, մեր ազատ մտածելակերպը, կարողանում ենք  հաստատվել մեր շրջապատում և ցույց  տալ մեր եսը, այդ իսկ պատճաով էլ փորձում ենք մեզանից վանել հասարակության բացասակ%D