Ընտանիք
Ես ապրում եմ ծնողներիս և քուրիկիս հետ: Հայրիկիս և մայրիկիս դաստիարակությունը ինձ և քույրիկիս օգնում է մեծանալ և հաստատվել հասարակության մեջ, որպես լավ մարդիկ: Երբ ես ունենամ իմ ընտանիքը, ես նույնպես կդաստիարակեմ իմ երեխաներին, որպես հասարակությանը պիտանի մարդիկ: Իմ ծնողների դաստիարակությունը նաև լինում է խիստ, սակայն երբ մի փոքր մտածում եմ այդ խստության մասին հասկանում եմ, որ առանց դրա դաստիարակությունն աղբողջական չի լինի և մենք չենք հասնի այն արդյունքին, որին հասել ենք և ցանկանում ենք հասնել: Չեմ կարող ասել խիտ կդաստիարակեմ իմ երեխաներին, թե ոչ, սակայն կփորձեմ այնպես անել ինչպես ինձ են դաստիրակաել, տալ այն ինչ ինձ են տվել և նույնիկ այն ինչ ինձ չեն կարողացել տալ: Ինչպես բոլոր ընտանիքները այնպես էլ մեր ընտանիքը ունի իր ավանդույթը: Ամեն տարի օգոստոսին մենք մեր հարազատների հետ բարձրանում ենք սուրբ Հովհաննես եկեղեցին և մոմ վառում: Երբ ունենամ իմ ընտանիքը, հուսով եմ կպահեմ մեր ավանդույթը և արդեն իմ ընտանիքի հետ, որպես մայր կբարձրանամ սուրբ Հովհաննես եկեղեցին: Ապագա ընտանիքս պատկերացնում եմ համերաշխ սակայն կարող են նաև լինել խնդիրներ, որոնք կարելի է լուծել առանց ավելորդ վեճերի: Բոլորս էլ ցանկանում ենք կազմել իդեալական ընտանիք, որտեղ չեն լինում վեճեր և անիմաստ խոսակցություններ, սակայն ինչ ընտանիք առանց վեճերի, չէ, որ այդ վեճերն էլ մի փոքր ուշ կդառն ուղղակի հիշողություններ, ինչպես ընտանիքում կատարվող հաճելի պահերը:
Մարդը և իր պահանջմունքները
Մարդը կայնքից,իրենից, իր շրջապատից պահանջում է ամեն ինչ, սակայն ոչ բոլորիս մոտ է դա ստացվում այնպես ինչպես մենք ենք ցանկանում: Մենք բոլորս էլ տարբերվում ենք միմյանցից, բայց ունենք նմանատիպ պահանջմունքներ: Մեզ համար ամենակարևոր պահանջմունքներից մեկը փողն է, քանի որ դրանով մենք կարողանում ենք բավարարել մեր առաջնային պահանջմունքները` սնունդ,հագուստ և բնակարան ձեռք բերելը: Այս ամենից հետո, նոր կարելի է մտածել երկրորդ պահանջմունքի մասին` ավելի լավ վարձատրվող աշխատանք, որպեսզի կարողանաս բավարարել քո երկրորդական պահանջմունքները: Անցնենք երրորդ պահանջմունքին հարգանք, որը իմ կարծիքով բոլորիս համար էլ գտնվում է բարձրունքում: Ես մտածում եմ այսպես.
Եթե դու ունես հարգանք, բոլորը քեզ վստահում ու սիրում են, ապա դու գտել ես քո տեղ երկիր մոլորակի վրա:
Չորրորդ պահանջմունքը մարդու համար որոշելու է նրա ապագան:Խոսքը գնում է լավ շրջապատի մասին: Եթե դու ունես լավ շրջապատ և կարողանում ես այն պահպանել, ապա ունես հուսալի ապագա: Ահա և վերջին հինգերորդ պահանջմունքը` լավ ընտանիք: Ընտանիքն ամենակարևոր, ամենահաճելի և պարտականություններով լի պահանջմունքն է: Ունես քեզ սիրող ընտանիք, երեխաներ, ծնողներ ապա իմացիր, որ դու աշխարհի ամենաերջանիկ մարդն ես: